ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ազգը երկու ոտքով շատ խոր խրվել է զզվելի հոտով գորշ զանգված մեջ. Ռոբերտ Մելքոնյան

Ազգը երկու ոտքով շատ խոր խրվել է զզվելի հոտով գորշ զանգված մեջ. Ռոբերտ Մելքոնյան
14.09.2022 | 07:22

Կտեր, ստեր, խաբկանքներ, երազախաբություն ու հեքիաթներ սիրող ազգ ջան, ներկա իրավիճակը նման է, չէ՞ անցյալ դարի 15 թվականի ցավալի ու դառն իրավիճակին: Հիմա էլ է աշխարհամարտ՝ առաջինի նման, և Ռուսաստանը կրկին զբաղված է սեփական լուրջ ու աշխարհաքաղաքական խնդիրներով և, մեծ հաշվով, կրկին «ИМ НЕ ДО НАС», Արևմուտքի նավատորմիղն էլ մեր սարերը չի բարձրանա:


Ինչի ե՞ն խառնվել այս իշխանավորները...
Սահմանազատում ու սահմանագծում չէ՞ր, ըստ իրենց, նորմալ բանակցում էին, չէ՞: Որևէ մեկը տեղյա՞կ էր մանրամասներից, իհարկե՝ ոչ:
Բա հիմա ի՞նչ սցենարով է այս ամեն ինչը կատարվում:
Իմ կարծիքով՝ արդեն սահմանազատվել է ու սահմանագծվել, միջանցքն էլ Լաչինի միջանցքի հետ «բարտեր» կարվի, իսկ այս ընդհարման սցենարներով էլ Նիկոլ Փաշինյանին հողատու և դավաճան չեն ասի, կհերոսանա բիոզանգվածի աչքին, կհաշտվենք, և ինչպես Շիշ բռնողն էր ասում՝ մեր զինվորների կյանքը չենք վտանգի, «բոլորի փորը կուշտ կլինի և տակը չոր, ապուշ երջանիկ կարգավիճակով»:


Հետո՞:
Հետո էս մի սև գործն էլ ու...
Խաղաղ կարգավիճակ, բայց ի՞նչ գնով:
Ոչինչ չանելու գնո՞վ:
Հա՛, քաղաքական կյանքն էլ է աշխուժանում, դրսից օգնությու՞ն է պետք....
Մի խոսքով, ազգը երկու ոտքով շատ խոր խրվել է զզվելի հոտով գորշ զանգված մեջ:
Աստված «բեթարից» պահի:

Դիտվել է՝ 7572

Մեկնաբանություններ